Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր։

Հագեցած 3 օրերի ընթացքում Ֆասթի թիմը էքսպոյի իր ընդարձակ տաղավարում հաճախորդներին ներկայացրեց Բանկի թվային նորարար պրոդուկտները՝ սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցման նպատակով ստեղծված ոչ այնքան բանկային, բայց միևնույն ժամանակ ոլորտի զարգացումը խթանող «ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում IT համայնքի համար հետաքրքիր, ինտելեկտուալ միջոցառումներ էր կազմակերպել։

Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկի նպատակ ուներ խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը և ցույց տալ, որ պետք է շարունակել ավելի մեծ քայլերով առաջ շարժվել, զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը։

 

Մանրամասները` տեսանյութում: