«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք». Ամերիաբանկի ծրագիրն` ուղղված արցախցիներին
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիաբանկը 100 միլիոն դրամի աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը: Այս մասին ասվում է բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ:
Մասնավորապես, նշվում է.
«Պեˊնդ կացիք, մունք ծըզնըհետնք
Մեր թիմը ստեղծել է աշխատանքային խումբ, որը վաղն ուղևորվելու է Շիրակի մարզ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի 6 համայնքներում` Անիում, Ախուրյանում, Գյումրիում, Աշոցքում, Ամասիայում և Արթիկում ապաստանած մեր արցախցի հայրենակիցների կարիքները: Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը:
- Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքներ
- 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ
Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստան գտած այս ընտանիքներին կտրամադրվի 𝟏𝟎𝟎 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը»։