Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Բացվել է Ֆասթ Բանկի «Սևան» մասնաճյուղը (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 168 շենքում իր դռներն է բացել Ֆասթ Բանկի նոր՝ 31-րդ մասնաճյուղը։

«Սևան» մասնաճյուղն ունի տարբերվող ինտերիեր, որը հաճախորդներին թույլ կտա առավելագույնս հարմարավետ՝ խիստ բանկային միջավայրից դուրս զգալ։

Տեխնիկապես հագեցած, ժամանակակից, լուսավոր և հարմարավետ սպասարկման սրահում հաճախորդները կկարողանան օգտվել Ֆասթ Բանկի կողմից առաջարկվող հիմնական բոլոր ծառայություններից, որոնք մատուցվում են մյուս բոլոր մասնաճյուղերում։

Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ներդրմանը զուգահեռ հաճախորդների հետ կենդանի շփման պահպանումը։ Բանկը կարևորում է նաև մարզերի զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։