Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը՝ Երևանի օրվա կապակցությամբ գեղեցիկ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին:
Կոլումբիայի պատվավոր հյուպատոս՝ Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի գույներով:
Հայտնի արտիստը Երևանում անցկացրած օրերի ընթացքում համագործակցել է նաև Akneye նախագծի հետ: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է Sol Andino (Անդյան արև) աչք-քանդակը, որը պատկերում է Լատինական Ամերիկայի մշակույթը` վառ գունային համադրությամբ: Akneye նախագիծը պարբերաբար հանդես է գալիս նոր համագործակցություններով հայտնի արտիստների հետ, իսկ աչք-քանդակները ցուցադրված են ինչպես առցանց տարբերակով, այնպես էլ՝ ԱՄԷ-ում Դուբայ և Յաս մոլի ftNFT ֆիջիթալ խանութ սրահներում:
Այս համատեղ նախաձեռնությունը Կոլումբիայի և Հայաստանի միջև գործընկերության հաջող օրինակ է, որը հատում է աշխարհագրական սահմանները և խթանում ամուր կապերը երկու երկրների ժողովուրդների միջև:
Այսպիսով՝ սա Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսության երկրորդ տեսանելի նախաձեռնությունն է հայ-կոլումբիական հարաբերությունների սերտացման ուղղությամբ՝ անցյալ տարի հյուպատոսությունը հազմակերպել էր Կոլումբիական ֆիլմերի փառատոն «Մոսկվա» կինոթատրոնում: