Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանն ու Ռուսաստանը ծրագրել են Փաշինյանին տանել Մոսկվա․ Վարդան Հարությունյան (տեսանյութ)

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ ծրագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին տանել Մոսկվա։ Կհաջողեն, թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ անցած տարվա սեպտեմբերյան հարձակումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ն․Փաշինյանին խորամանկ քայլով տարավ Սոչի՝ Ալիևի հետ հանդիպելու։ «Ընդամենը մի բառով, որ Արցախի հարցի լուծումը թողնելու են ապագային»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակմանը վերաբերող լուրերին՝ Վ․Հարությունյանն ասաց, թե Ն․Փաշինյանին Մոսկվա տանելը դրանից ավելի վտանգավոր կլինի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։