Ավելցուկով աշխատող երկիր ենք, դա զավեշտ է․ Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հինգ տարվա իշխանություն է, բայց ծախսեր կատարելու, քիչ թե շատ լուրջ ծրագիր իրականացնելու անկարողություն ունի։ Մենք պրոֆիցիտով, ավելցուկով աշխատող երկիր ենք, սա զավեշտ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, 1994-1998թթ․ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով կառավարության գործունեությանը։
Տնտեսագետն ամոթալի համարեց այն իրողությունը, որ մինչև այժմ չի ավարտվել Հյուսիս- Հարավ մայրուղու կառուցումն այն դեպքում, երբ ֆինանսական միջոցների խնդիր չի եղել։
Բագրատ Ասատրյանն անդրադարձավ նաև Հայաստանում կրթության մակարդակին և ասաց, որ ոլորտում վիճակը շատ վատ է։ «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ներդրումը ներդրում է ապագայի համար։ Սերժ Սարգսյանի տասնամյակի ընթացքում բյուջեի անվանական աճը 70 տոկոս էր, կրթությանը՝ զրո կամ մի փոքր ավելի, որը գնաճից շատ ավելի ցածր թիվ էր։ Դա քաղաքականություն չէր, և մենք նաև դրա հետևանքներն ենք այսօր տեսնում։ Մենք դարձել ենք անկիրթների հասարակություն»,- հավելեց տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։