Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Համարյա մեռած էինք, բայց խոխեքին փրկել էր պետք» (տեսանյութ)

Արցախյան վերջին պատերազմից ու արցախահայերի բռնի տեղահանությունից հետո գրեթե տասը ընտանիքի համար Ոսկեվանն է դարձել վերջին կանգառ։ Նրանք փորձում են հարմարվել ու մշտական հենց այստեղ բնակվել։

Ներկայում էլ Վաղուհասի հարևաններով հավաքվել, միտք են անում անցած-գնացած, բայց իրենց հոգում անջնջելի հետք թողած արցախյան ծանր ու դժվարին օրերի մասին: Տեղահանության ու ընդհանրապես  ամենածանր օրերն իրար հետ կիսած այս մարդիկ հիմա միայն իրար ունեն։ Մի տան պես միասին են գրեթե բոլոր հարցերում։ Միավորող մի բան էլ ունեն՝ անորոշությունը, որ չգիտեն՝ ինչպես կդասավորվի իրենց հետագա կյանքը։

Դավթյանների բազմազավակ ընտանիքը օրերս է հասել Ոսկեվան։ Մինչ այդ Գյումրիում, ապա Լոռիում են եղել։ Հիմա Տավուշում են փորձում տուն-տեղ ստեղծել, որովհետև Ոսկեվանի բնությունը չափազանց նպաստավոր է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Բացի այդ՝ առավոտներն այստեղ հայրենի գյուղի լուսաբացներն են հիշեցնում։

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում