Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Լոդր մարդկանց չեմ ուզում տեսնել․ Ցողիկ տատիկ (տեսանյութ)

81-ամյա Ցողիկ Հովսեփյանը տնամերձ այգին բիզնեսի է վերածել։ Այգում աճեցրած մշակաբույսերը, բացի տանն օգտագործելուց, նաև վաճառում ու գումար է վաստակում։ Տանը հազար ու մի խնդիր է լուծվում Ցողիկ տատի վաստակածով։ Լոբի, կաղամբ, վարունգ, լոլիկ, անփուշ մոշ ու շատ այլ մշակաբույսեր է նա աճեցնում։

Ցողիկ տատը չորս տարեկանից խորթ մոր խնամքի տակ է մեծացել։ Մանկուց աշխատել է և հիմա էլ առանց աշխատելու չի կարող ապրել։ Չի սիրում, երբ հողն անմշակ են թողնում։ Ասում է՝ դա ծուլության նշան է և շատ ամոթ հատակապես գյուղացու համար։

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում