A
A
Զինվորի տունը և հայրենիքի պաշտպանները հրավիրում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաշված օրեր անց՝ աննախադեպ համերգ՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:Հրավիրում են Զինվորի տունը և հայրենիքի պաշտպանները: Սայլակը, պրոթեզը, վիրավորումները խոչընդոտ չեն, որ նրանք կրկին ապրեն, արարեն, երգեն ու պարեն:
«Եթե պարում ենք, ուրեմն ապրում ենք: Եթե մենք ենք ապրում, ուրեմն բոլորն են պարտավոր ապրել և շենացնել մեր հայրենիքը...»:
Այս տրամադրվածությամբ են տղաները պատրաստվում համերգին:
Համերգի խորագիրն է «ՀԱՅՐԵՆԻՔԻՍ»:
Տղաներն ասելիք ունեն: Արվեստի լեզվով կպատմեն, թե ինչպես կարելի է ԱՊՐԵԼ ՆՈՐԻՑ... Համերգի գլխավոր գործընկերն է Ardshinbank CJSC-ը, որն արդեն երկու տարի աջակցում է Զինվորի տանը՝ տարբեր նախագծերի իրականացման հարցում:
Զինվորի տուն