Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Պորտուգալական օղի թորողներն Օձունում (տեսանյութ)

Օձունից Արմեն Հովասափյանը մասնագիտությամբ պատմաբան, քաղաքագետ-վերլուծաբան է։ Վերջին տարիներին նա մեկ այլ՝ կարելի է ասել սիրողական մասնագիտություն է ձեռքբերել, որը ոչ պակաս մոտ է սրտին ու հայրենի եզերքին՝ Օձունին:

Դրա շնորհիվ Արմենը հաճախ է թողնում մայրաքաղաքի գործերը, քաղաքական անցուդարձն ու վերադառնում հայկական, տնական ու անմահական օղի թորելու ոչ պակաս կարևոր գործին: Նրա մոտ օղու թորման գործընթացը, չենք չափազանցնի, եթե ասենք, որ գերազանց է ստացվում։ Նախ պորտուգալական ալամբիկներն են այդ հարցում օգնության եկել, որոնք եզակի են իրենց տեսակի և բացառիկ՝ համի մեջ։ Եվ երկրորդ, ինչպես ինքն է ասում, դեռ մանկուց է տեսել՝ ինչպես են տատն ու պապը իրենց իմացած- չիմացածով կիսվել թոռների հետ՝ լավ օղի ստանալու իրենց գաղտնիքներով։

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում