A
A
«Հայրենիքիս հողն ու ջուրը երբեք չեմ մոռանա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի բռնի հայաթափումից հետո Հայաստան եկած բազմաթիվ ընտանիքներ հաստատվել են սահմանամերձ բնակավայրերում, ասել է թե՝ սահմանից սահման են տեղափոխվել։ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղ էլ արցախահայ ընտանիքներ են եկել։ Մի քանիսին էլ դեռ սպասում են։
Հեռավոր ու դատարկված Բարեկամավանում արցախցիների հաստատվելն իսկական ուրախություն է։ Վերջիններս իրենց հյուրընկալած բարեկամավանցիներին անգամ խոսք են տվել՝ որ ուրիշ տեղ է՛լ չեն գնա։
Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում