Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_5
A A
Բիզնես

Հայաստանի ամենաարագ ինտերնետն արդեն Իջեւանում է

 

Ucom  ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը: 

Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել Ucom-ի ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: Ucom-ը մարզերի համար մշակել և առաջարկում է շահավետ պայմաններով փաթեթ՝ հատուկ գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով:

Այս փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի  հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման։ Այս առաջարկը նախատեսված է միայն Իջևան քաղաքի բնակիչների համար: Մինչև 2024թ. հունվարի 31-ը Unity  մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում, Իջևանի բնակիչները  երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը  կատարվում է ընդամենը 3 օրվա ընթացքում:

«Այս մեկնարկին մենք երկար ենք պատրաստվել, մշակել ենք հոգատարությամբ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ունենալ ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքները Հայաստանում: Սա Ucom-ի ստրատեգիկ պլանի կարևոր դրույթներից է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Ucom ընկերության նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Իջևանի «Շատրվանների այգում» ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով հասանելիություն: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փորձարկեցին կապի արագությունը:

«Իջևան քաղաքում նման հնարավորության ստեղծումը բացառիկ է, քանի որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել և մենք շատ ոգևորված ենք, որ կարողանում ենք աջակցել իջևանցիներին: Ինտերնետ հասանելիության տարածումը մեր մարզերում և համայնքներում կբերի տեխնոլոգիական զարգացմանը: Վստահ եմ, որ մեր իրականացրած աշխատանքները կգնահատվեն Իջևանում և էլ ավելի կբարձրացնեն Ucom ընկերության ծառայությունների տարածումը»,-հայտնել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համայնքապետ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել Ucom ընկերությանը՝ ի դեմս Ռայֆ Յիրիկյանի, նման նախաձեռնության համար և նշել, որ. «քաղաքի հյուրերն ու բնակչությունն այսուհետ ավելի հաճախ կայցելեն զբոսնելու և օգտվելու Ucom-ի կողմից գործարկված անվճար Wi-Fi ցանցից: Սա կարևոր քայլ է մարզկենտրոնի զարգացման համար»:

 Ucom գլխավոր տնօրենն այցելել է Իջևանի բնակիչ Երեմ Օրդինյանի առանձնատուն, ով առաջինն է բաժանորդագրվել Unity փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Ընտանիքում մշտապես անհրաժեշտություն է եղել ունենալ լավ Wi-Fi-ով ինտերնետ և բոլորի համար նախընտրելի հեռուստաալիքներ: Մենք որոշեցինք օգտվել Ucom-ի այս փաթեթից, որպեսզի խնայենք գումար, ունենանք որակյալ ծառայություններ և սպասարկում: Մեր տան երկու հարկերում էլ ունենք հոյակապ ինտերնետ: Իմ փոքրիկ Վարդանը կկարողանա այժմ ավելի շատ մուլտֆիլմեր դիտել, իսկ մենք՝ հետաքրքրիր ֆիլմեր ու հաղորդումներ»,-նշել է Երեմ Օրդինյանը:

Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին առաջարկում ենք ծանոթանալ հղումով: