Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Եթե տունը մի քանի տարի վարձով է տրվել, և հարկ չի վճարվել՝ պատասխանատվություն կգործի․ Լ․Հարությունյան (տեսանյութ)

«Եթե օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում պարզվի, որ ֆիզիկական անձն իր բնակարանը վարձով է տվել և չունի պետական գրանցում, հայտարարություն չի ներկայացրել, կամ եթե խոսքը կվերաբերի նախորդ տարիներին, և չունի ներկայացված հաշվարկ, կտուգանվի անշարժ գույքի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելին, քան 500 հազար դրամը։ Եթե դա կրկնվի մեկ տարում, ապա՝ 10 տոկոսով, բայց ոչ ավելին, քան 1 մլն դրամը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարձակալությանը վերաբերող հարկային փոփոխություններին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում կատարված մի փոփոխություն, որի համաձայն վարձակալությամբ բնակարան հանձնած սեփականատերը կտուգանվի, եթե ստացած վարձավճարից հարկ չվճարի։

Եթե պարզվի, որ սեփականատերն իր բնակարանը մի քանի տարի վարձով է տվել, բայց հարկ չի վճարել, ապա տույժեր էլ կհաշվարկվեն։ ՊԵԿ պաշտոնյան նաև քաղաքացիներին հորդորեց բնակարանը վարձով տալու պայմանագրում նշել վարձավճարի ճիշտ չափը և չխուսափել հարկերն ամբողջությամբ վճարելուց, միևնույնն է, իրենք կպարզեն։

Լեռնիկ Հարությունյանը պատասխանեց վարձակալությանը, վարձավճարների չափին ու հարկմանը վերաբերող մի շարք հարցերի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։