Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastexverse-ը ներկայացնում է «Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագիծը և մեկնարկում թվային մարքեթինգի նոր ժամանակաշրջանը

Դեկտեմբերի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Բլոքչեյն էմբասի Արմենիայում կայացավ «Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագծի մեկնարկը: Fastexverse տեխնոլոգիական ընկերության նախաձեռնությումբ Երևանի սիրտը կյանքի կոչվեց վիրտուալ եռաչափ միջավայրում:

Fastexverse-ի հարթակում ինտեգրված է նորագույն տեխնոլոգիաներն ամբողջությամբ արտացոլում են Երևանի աշխուժությունն ու էներգիան: Հարթակում մարդիկ ձեռք կբերեն վիրտուալ տարածքներ, «կվերանորոգեն» ինչպես իրական կյանքում կամ բոլորովին այլ տեսքով և կվաճառեն իրենց ծառայություններն ու պրոդուկտները` բոլորովին այլ՝ նորարարական եղանակով:

 

Սա Երևանի պատմության մեջ իր առաջին վիրտուալ վերարտադրումն է, որը հնարավորություն կտա անցում կատարել բոլորովին նոր միջավայր և ղեկավարել բիզնեսն անմիջապես 3D միջավայրից:

 

«Ցերեբրում Վիրտուալ Երևան նախագիծը պարզապես թվային վերարտադրություն չէ, այն ինտերակտիվ, դինամիկ հարթակ է, որտեղ բիզնեսները կարող են զարգանալ և կապ հաստատել նոր սերնդի սպառողների հետ այնպես, ինչպես վերջիններս են ակնկալում և հասկանում», - նշել է Fastexverse-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

Fastexverse-ը հրավիրում է ուսումնասիրել «Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագծի լայն հնարավորությունները և միանալ թվային մարքեթինգի էվոլյուցիային: Ինչ վերաբերում է առաջիկա նախաձեռնություններին, Fastexverse-ը նախատեսում է ընդլայնել «Ցերեբրում Վիրտուալ Երևան» հատակագիծը՝ ցուցադրելով մայրաքաղաքի ողջ գեղեցկությունն ու հարուստ պատմությունը: