A
A
Դեսպան Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում մասնակցել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելությանը։
Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնել է սոցցանցի X հարթակի իր էջում։
«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և տիկին Ռայանի կողմից դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ջերմ տոնական ընդունելությանը։ 2024 թվականին ակնկալում ենք ավելի ամուր համագործակցություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- նշել է Մակունցը։