A
A
Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արմեն Աբազյանը այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։