A
A
2023թ. հիմնվել են Հայաստանի, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ․ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:
Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության.
դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում,
գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:
Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:
ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.
Կանադան,
Բելգիայի Թագավորությունը,
Կատարի Պետությունը:
Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը: