![3d47ee0f12ae98629deb3f7db3bf5169d6953074af54fdfce179ff9baa6db0d8 3d47ee0f12ae98629deb3f7db3bf5169d6953074af54fdfce179ff9baa6db0d8](/static/articles/46/88/60/l-fvizdXUkiX.jpg)
A
A
Ապօրինի 7 հորի կասեցում ձկնաբուծարաններում
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզում «Միքայել Շահվերդյան» Ա/Ձ-ին և Արսեն Խաչատրյանին պատկանող ձկնաբուծարաններում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
Պարզվել է, որ Մասիսի Նորամարգ և Զորակ բնակավայրերում համապատասխանաբար 4 և 3 գրունտային հորից առանց ջրօգտագործման թույլտվությունների առկայության իրականացվել է ապօրինի ջրառ։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 7 հորի շահագործումը կասեցվել է։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։