Բացել լրահոսը Փակել լրահոսը
428682023_1445362392729628_641410390328427815_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսի հրավերով Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։
 
Ժողովի քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։
Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։
 
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել է մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստանի ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը։