Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկարան շարունակելու է Երևանի հետ կարգավորման գործընթացը Բաքվի հետ համակարգմամբ. Էրդողան (տեսանյութ)

Թուրքիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։

Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ։
 

«Ղարաբաղի հողերը երեսնամյա օկուպացիայից ազատագրելուց հետո մենք կշարունակենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի համակարգմամբ»,- ասել Է Էրդողանը: