Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր Հասարակություն

Պետք է վերականգնել վստահությունը․ ԶՊՄԿ (տեսանյութ)

Այսօր «Ամուր Հայաստան 2024» կոնֆերանսի շրջանակում «Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկմանը մասնակցում էր նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

Պարոն Ստեփանյանի խոսքով, նման քննարկումները հարթակ են մեսիջները փոխանցելու լսարանին, իսկ լսարանները տարբեր են և յուրաքանչյուրը համապատասխան մեսիջի կարիք ունի։ Այս կոնֆերանսից ակնկալիքը, նրա խոսքով, առարկայական քննարկումն էր բիզնեսի, պետության և հասարակության բնապահպանական ուղղությամբ, որպես համատեղ օրակարգի ձևավորման սկիզբ։

Պարոն Ստեփանյանը ընդգծեց, որ թափանցիկությունը և վստահությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրակարգի անբաժանելի և կարևոր մասն է։

«Հաշվետվություններ, զեկույցներ, լսումներ, քննարկումներ՝ այս ամենը կայուն զարգացման գրավականն է։ Մտահոգ մարդիկ պետք է իմանան, հասկանան, թե ինչով են զբաղվում», -ասաց պարոն Ստեփանյանն ու հավելեց, որ կա երկու մոտեցում․ կամ բաց պատմում ես ինչ ես անում, կամ չես ասում։

Քննարկումները պետք է լինեն կառուցողական դաշտում։ Զրպարտության լեզուն տանում է փակուղի։

 

ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն