«Դա Պուտինի հանձնարարականն էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ողջ պատասխանատվությունը ՌԴ վրա չմնա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեծ գրոհներից առաջ ուժերի վերաճանաչում, վերադասավորում, հետախուզություն է տեղի ունենում։ Տեղի է ունենում ճիշտ այն, ինչ, եթե թերթեք դասագրքերը, կտեսնեք, որ տեղի էր ունենում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին։ Բլոկավորվում են։ Հարմար դաշնակիցներ ընտրելու փնտրտուք է հիմա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։
Մ․ Հայրապետյանը հավելեց, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է, պարզապես մտահոգությունն այն է, թե արդյոք կհաջողվի՞, որ այն լինի ոչ միջուկային։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունն ըստ էության սառեցված է, ասում է՝ դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունն էր։ «Դա Պուտինի հանձնարարականն էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ամբողջ պատասխանատվությունը հանկարծ չմնա ՌԴ վրա»,- հավելեց Մ․ Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։