Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մեզ օգտագործում են, որ տարածաշրջանում ռազմական գործողություններ լինեն Իրանի և ՌԴ-ի դեմ․ Ս․ Դանիելյան (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յան Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ տարածաշրջանում երկրորդ ճակատ բացելու նպատակ ունի։ Նա նաև ասում է, Արևմուտքը Հայաստանին օգտագործում է տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։

Մյուս կողմից Ստեփան Դանիելյանը հավելում է, թե Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև խորը հակասություններ կան, որոնք «ապագայում լրջորեն զգացվելու են»։

Քաղաքագետը նաև տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցում են աբխազական երկաթուղին վերագործարկելու շուրջ։ Այդ ուղղությունը Ռուսաստանին անհրաժեշտ է Ուկրաինայի վրա հարձակվելու պատճառով արեմտյան երկրների սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։