Ստպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է․ Փաշինյանը Ֆլայ Առնայի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե ինչու է «Ֆլայ Արնա»-ն դադարեցրել իր գործունեությունը, օդանավն էլ հանել գրանցումից այն դեպքում, երբ նաև պետության ներդրումով էր փորձ արվել ստեղծել ազգային ավիափոխադրող և 2021թ․-ին 4,8 մլն էր ներդրվել կապիտալի մեջ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ որոշումը կայացվել էր Քովիդի համավարակի ժամանակաշրջանում, երբ բյուջետային ավիաընկերություները դադարեցրել էին դեպի ՀՀ թռիչքները։
«Այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության ընկերության կառավարումը վստահելով շուկայի խոշոր խաղացողներից մեկին, բայց հետագայում շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություններ է կրել, և «Ֆլայ Արնա»-ն մրցակցությանը չի դիմացել»,-ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղավիացիան ԵՄ-ի սև ցուցակում է հայտնվել, և դրանից որոշակի հետևություններ արվում են։
«Հույս ունեմ, որ շատ շուտով ՀՀ-ն դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից»,-ասաց նա։
Հարցը համարվո՞ւմ է արդյոք փակված․ Փաշինյանը նշեց, որ անպայման քրեաիրավական գնահատկան կտրվի։