Բացել լրահոսը Փակել լրահոսը
թաթոյան
A A
Հասարակություն

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ. Արման Թաթոյան (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ, այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս համոզմունքն ամրապնդվում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ քննարկումից հետո այն մասին, որ ձերբակալումը տեղի է ունեցել նրա բնակության վայրի մոտ` գտնվող ավտոկայանատեղի գնալիս:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չի տրվել օգտվել զանգի իրավունքից: Փաստաբանն ինքն է փնտրել ու գտել նրա գտնվելու վայրը:

Բացի դրանից, ըստ Նարեկ Սամսոնյանի փաստաբանի` ինքը չի մասնակցել վարույթային գործողության, այն է՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել:

Այս պայմաններում դիմակավորված ոստիկանների առկայությունը նույնպես անթույլատրելի է, քանի որ նման ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալելու պայմաններում դա վատ վերաբերմունքի ռիսկը դարձնում է իրական, առավել ևս, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը տվյալ դեպքում կապված չէ, օրինակ, ոստիկանների կյանքը պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու հետ: Ըստ փաստաբանի` Նարեկ Սամսոնյանին նման ձևով ձերբակալելը հենց նրա խոսքի ազատությունը, նրա կողմից հեռարձոկվող հաղորդումը սահմանափակելու համար:

Նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում»,- Facebook-ում գրել է Թաթոյան