Բացել լրահոսը Փակել լրահոսը
33739beb-ae91-4793-afbd-066befdd5a64
A A
Մշակույթ

«Գնալու ենք մինչեւ վերջ»․ «Գոյ» թատրոնի դիմաց նստացույց է

«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն անժամկետ նստացույց է սկսել հենց թատրոնի մուտքի առջեւ։

«Այսօր «Գոյ» թատրոնը գոյամարտի մեջ է։ Ուզում եմ այս մարդկանց ականջին հասու դարձնել, որ, եթե մի երկու թատրոն փակեցին, մարսեցին, ապա սա այդպես չի լինելու՝ «Գոյ»-ը նրանց կոկորդին ոսկոր է լինելու։։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Սունդուկյանի, այսպես ասած, կառավարությունը չի հասկանում, որ իշխանությունը ժամանակավոր է, մշակույթն է մնայուն»,- ասում է դերասան Լեւոն Հարությունյանը։ 

Նա նշեց, որ որ այս խնդիրը «վաղը կարող է չոքել այլ թատրոնների դռների առջեւ», ուստի իրեն անհասկանալի է, թե ինչու այսօր իրենց կողքին չեն մյուս թատրոնների դերասանները։

Դերասան Արթուր Սահակյանն էլ նշեց, որ իրենք չեն նահանջելու․

«Մենք նահանջելու տեղ չունենք։ Մեր տունը մեր ձեռքից տանում են, իսկ մենք դա թույլ չենք տա։  Այս թատրոնն աշխատել է ու աշխատելու է»,- ասաց  նա։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին,  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ: