Fastex-ը և ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինFastex-ը և Երևանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։
Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմությունը ցուցաբերած և Fastex-ի կողմից ընտրված ուսանողներին հատկացվելու է անվանական կրթաթոշակ՝ ուսման վարձի մինչև 100 տոկոս փոխհատուցմամբ: Երևանի պետական համալսարանն զբաղվելու է անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների և լաբորատորիաների ապահովման հարցերով:
Fastex-ԵՊՀ գործընկերությունը միտված է մեր երկրի գիտակրթական ներուժի լիարժեք իրացմանը, և մասնավորապես, բլոկչեյնի ու վիրտուալ ակտիվների ուղղության խթանմանը։ Հուշագրով Fastex-ն իր պատրաստակամություն է հայտնում՝ լավագույն ջանքերը ներդնել երիտասարդության շրջանում մասնագիտական բարձրորակ կրթության ապահովման ուղղությամբ։
Համագործակցության հուշագիրը ևս մեկ ամուր հենասյուն է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտի զարգացման գործընթացում, և Fastex-ը շարունակելու է կյանքի կոչել այդ ուղղությամբ նախաձեռնությունները։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին: