Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastex-ը կազմակերպել էր քննարկում ժամանակակից արվեստ-բիզնես կապերի զարգացման վերաբերյալ (տեսանյութ)

Հայաստանի բլոկչեյն էմբասիում շարունակվում են Fastex-ի տեղեկատվական հանդիպումները Web3 ոլորտի և նորարարական թվային տեխնոլոգիաների վերաբերյալ: Ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել տեղեկատվական չորրորդ հանդիպումը, որը նվիրված էր ժամանակակից արվեստ-բիզնես կապերին:

Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և Սերգեյ Թանթուշյանը։

Անահիտ Մարգարյանը մանրամասներ է ներկայացրել Funky Bunch Studio նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ հայ նկարազարդողներին ներկայացնող այս նախագիծը մեծ հաջողություններ է գրանցել՝ ճանաչում ձեռք բերելով երիտասարդ արվեստագետների շրջանում:

Ստեփան Հարությունյանը խոսել է ftNFT հարթակի մասին՝ նշելով, որ այն կարճ ժամանակում կարողացել է միավորել բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր ստեղծում են NFT-ներ և վաճառում են այս հարթակում: Նա նաև անդրադարձել է ftNFT հարթակում գրանցվելու քայլերին, ինչպես նաև NFT ստեղծելու և բլոկչեյնում դրանք տեղադրելու՝ մինթինգի գործընթացին:

Իսկ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրել է վերջերս թողարկված Ցերեբրում Ինտելեկտուս արվեստի դասընթացը, որը մշակվել է երիտասարդ արվեստագետների համար: Այս դասընթացի շրջանակում երիտասարդները ձեռք են բերում հմտություններ, թե ինչպես ստեղծել NFT-ներ և առևտրայնացնել դրանք արվեստ-բիզնես կապակցման միջոցով:

Հաջորդիվ խոսնակները մասնակցել են արվեստին, բիզնեսին և դրանց միաձուլման հնարավորություններին նվիրված պանելային քննարկմանը, որին ներկա էին արվեստագետներ, էնտուզիաստներ և սկսնակ ստեղծագործողներ, այդ թվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ։ Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, հնչել են հարցեր արվեստում բիզնես նախագծերի կայացման, թվայնացման, անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձեռքբերման, NFT արտիստների գործունեության դժվարությունների և հաջողությունների վերաբերյալ:

Հայաստան բլոկչեյն էմբասիում անցկացվող հանդիպումները շարունակական են, որոնց հետևելու համար անհրաժեշտ է այցելել Fastex Meet Up և ftNFT.am պաշտոնական էջեր: