Արցախցիների ձեռագործ իրերի ցուցահանդեսը՝ Ազգային ժողովրդական արվեստի թանգարանում (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 13-ին Ազգային ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է ձեռագործությամբ զբաղվող բռնի տեղահանված արցախցիների ձեռագործ իրերի ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպել է «Winners Lab» հասարակական կազմակերպությունը։ Ձեռագործ իրեր պատրաստող 12 մասնակից է ներկայացել ցուցահանդեսին, որոնցից յուրաքանչյուրն արդեն ունի իր տարբերանշանով արտադրանքը։
«Ցուցահանդեսի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածներին օգնել ինտեգրվել հասարակության մեջ, ճանաչելի դարձնել նրանց աշխատանքը և դրանով խթանել զբաղվածությանը»,- ասում է կազմակերպության նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանը։
«Ակնկալիքները ցուցահանդեսից մեծ են, այն մեզ հնարավորություն է ընձեռնում ճանաչելի դառնալ։ Նման միջոցառումները ոգևորում են մեզ՝ ավելի եռանդով աշխատելու համար»,- ասում է Արցախի Ասկերան քաղաքից բռնի տեղահանված Ինեսան։
Ցուցահանդեսի մասնակիցների կողմից անցկացվեց վարպետության դաս։ Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 14-ին։
Ինչպես նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը, նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:
Անահիտ Պետրոսյան