Բացել լրահոսը Փակել լրահոսը
սուրեն
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գերատեսչության վարչական համալիրում հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Քառօրյա ատեստավորման առաջին օրը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ գործող քննական հանձնաժողովը ստուգել է սպաների շարային և ֆիզիկական պատրաստության մակարդակը։
 
Առաջիկա օրերին ատեստավորման գործընթացին ներգրավված զինծառայողները քննություններ կհանձնեն նաև կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։