Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ապրիլի 16-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ ✅Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների միության նախագահ ✅Հաղթանակ Շահումյան՝ գեղանկարիչ ✅Ռուբեն Բաբայան՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և, ըստ այդմ, վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Սա նշանակում է, որ, ըստ Դատախազության, Կադաստրի կոմիտեն ժամանակին Գրողների միության շենքն օտարել է ապօրինի։ Նույն խնդրին է բախվել նաև Նկարիչների միությունը: Հերթում ստեղծագործական մյուս միություններն են: Ի՞նչ հիմնավորումներով են փորձում ստեղծագործական միություններից վերցնել նրանց սեփականությունը, ինչու՞ են անհանգստացած ու զայրացած ստեղծագործական միությունների ներկայացուցիչները: