Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captսդure
A A
Քաղաքականություն

Ոստիկանությունը արցունքաբեր սփրեյ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ Թբիլիսիում (տեսանյութ)

Իրավիճակը քիչ առաջ Վրաստանի խորհրդարանի մոտ լարվել է։

Այստեղ շարունակվում է բողոքի ակցիան խորհրդարանում քննարկվող օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ, որն առավել հայտնի է ռուսական օրենք անունով։

Խորհրդարանի շենքի հետևի մուտքի մոտ ծեծկռտուք է սկսվել ոստիկանների ու ցուցարարների միջև։ Իրավապահները ցուցարարների դեմ օգտագործել են այսպես կոչված պղպեղի սփրեյ։

Հավելենք, որ Վրաստարանի խորհրդարանի լիագումար նիստում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կշարունակվի վաղը՝ ապրիլի 17-ին։