Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Առուն գալի - գալի տեղ չի հասնում․ ալավերդցի (տեսանյութ)

Հագվու, Աքորու, Օձունի մեջտեղում՝ Սեդվու ձորակում է փռվել Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասի այսպես կոչված քարհանքի կամ Աքորու թաղամասը: Այստեղով անցնող քայլարշավային մի քանի արահետներն ու չքնաղ բնությունը նպաստել են,որ հյուրատնային բիզնեսը զարգանա: Այստեղից ոչ հեռու Սեդվու Սբնիշան վանքն է: Հագվու և Սեդվու գետերի հուներին մոտ՝ թթու, հանքային ջրեր կան: Ամռան ամիսներին տղաները գետերի հունը պատնեշում, լողալու ավազաններ են սարքում ։ Այստեղով անցնող միջնադարյան ճանապարհը տարել է դեպի Տաշիր , Պրիվոլնոյե ու Խուճապի վանք։ Ահա այդ պատճառով՝ այստեղ ոչ թե արտագաղթ, այլ ներհոսք է եղել։ Շատերը հողամասեր են ձեռք բերել, սկսել տուրիստական բիզնեսի ծրագրերի իրականացումը:Շատերն էլ այստեղ են եկել անասնապահությամբ զբաղվելու նպատակով ու չեն սխալվել:

Ալավերդիի Անկյուն+3