Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քննարկվել է նաև «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման պարտականությունների իրականացումը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը
 
Պատվիրակության կազմում էին ՊԳԿ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստավսոն, ՊԳԿ բնական ռեսուրսների ավագ պատասխանատու Նադին Վալատը, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։
 
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
 
Ողջունելով գործընկերներին, նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ երկու կառույցների միջև առկա է համագործակցության լայն շրջանակ և փոխգործակցության լավ նախադեպեր, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս հնարավոր է առավել հեռանկարային համագործակցություն իրականացնել։
Ի թիվս այլ հարցերի նախարարն անդրադարձել է մասնավորապես անտառածածկ տարածքների պահպանության, դրանց ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրների շուրջ համագործակցությանը։
 
✅ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ի հետ նախարարությունն իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։
 
Ծրագիրն ուղղված է մոտ 5,700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135,800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200,000 տ ածխածնի չափով (20 տարի)։
 
Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։
 
✅ Քննարկվել է նաև «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (ՀԴՉ) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շարունակական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։