Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
A A
Պաշտոնական

13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել

աշվետվություն
✅ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
2024 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
✅ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 157 դեպք:
🌳 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 68 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 74 հաշվարկ՝ 38.091.496 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 14 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 700․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 5 վարչական վարույթ:
🐏Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 4 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 26.000 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 4 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 49 վարչական վարույթ:
🏔 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 30 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 18․891․395 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 27 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 24 որոշում, նշանակվել 750․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 3 վարչական վարույթ:
🌍 Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք։
Հարուցվել է 1 վարչական վարույթ։
✅ Չափագրում
Իրականացվել է թվով 6 չափագրման աշխատանք՝ տրավերտինի, բազալտախառն լեռնային զանգվածի և ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման դեպքերով։
✅ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Արձանագրվել է 15 դեպք։
Հարուցվել է 15 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 4 վարչական վարույթ:
✅ Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 33 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 20 հաշվարկ՝ 24.249.220 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 38 որոշում, նշանակվել 7.850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարճվել է 1 վարչական վարույթ:
Գործունեության կասեցում
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝
• առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 12,
• առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1,
Տրվել է պարտադիր կատարման 11 հանձնարարական՝
• վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -5,
• ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 3,
• հողերի օգտագործման և պահպանության -2,
• մթնոլորտային օդի պահպանության -1։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 32 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 15.386.202 ՀՀ դրամ)։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 20.467.982 ՀՀ դրամ: