Բացել լրահոսը Փակել լրահոսը
285730
A A
Հասարակություն

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել», - նշեց խոսնակը:

Դեպքի հանգամանքները և վայրը ՊՆ-ն չի բացահայտում: