Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց (տեսանյութ)

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում: Արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 22-ի N 644-Ն որոշմամբ և որպես մասնաճյուղ ներառվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:

Հիմնադրվել է Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի (330-338) կողմից, ով այստեղ է տեղափոխել Հայոց արքունիքը 330-331 թթ.։

Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և նրա շրջակայքի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական բազմաթիվ շինությունների մնացորդներ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն