Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Հասարակություն

Կայացավ արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր՝ ապրիլի 28-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Հայտնում է քաղաքապետարանը։
 
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
 
 Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մանակիցները արժանացել են մեդալների: