Բացել լրահոսը Փակել լրահոսը
1714470760_1714470467
A A
Հասարակություն

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ապրիլի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը նկատել է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտեցել է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

---------------------

Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից Ապրիլի 30-ին, ժամը 10:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևանի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները և ոստիկանության ծառայողները կամրջի տակ հայտնաբերել են Տ. Մ.-ին (ծնված 2008 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Տ. Մ․-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: