Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Քոլի» մարդիկ դժգոհ են (տեսանյութ)

Լոռու ձորի  հանդ ու չոլի բարիքների շուկան այս տարի սակավ է:Եւ՛ վաճառող չկա,եւ՛ գնորդ:Ամեն տարի այս շրջանում մոտակա գյուղերի կանայք պարկերով սինդրիկ ,ծնեբեկ ու հազար ու մի տեսակ կանաչիներ էին վաճառում: Այս տարի շուկան համարյա դատարկ է:

« էդ բերողները հիմա քաղաքում կամ գյուղոոմ չեն, նրանք հիմա Երևան են կամ Ռուսաստան՝ աշխատելու համար, բերողը քիչա ,երեխեք ջան ,ո՞վա լավ օրվա համար ստեղից գնում, աշխատանք չկա՝ գնացել են : Հիմա քաղաքում մարդ չկա»,-ասում է Կարինեն:

Աքորեցի Վարդանուշ տատը փիփերթի հաստ փնջերն էլ դժվար է վաճառում:Պոտենցիալ գնորդները գալիս են ,շուռումուռ տալիս ու հեռանում:

« Ճնշումս բրձրանումա, ուղղակի եկել եմ դեղ տանելու, ասի քաղեմ բալբեն տանեմ, հլե ծախեմ, գոնե ավտոյի հախը կտամ:Մենակ թոշակ եմ առնում,յոլա գնում մի կերպ, զոռի»,-ասում է Վարդանուշը:

Սինդրիկի մեկ կապի գինն այս տարի 200-ից չի իջնում, գնորդների աշխատավարձն ու թոշակը չի հերիքում օգտվել անտառի բարիքներից:

« Ով կարումա՝ առնումա, ով էլ չէ՝ մտիկա անումՄարդիկ հիվանդ են, օրինակ ես էլ գնացող եմ անտառ բայց հմի չեմ կարում գնամ, առաջ շատ էի գնում, մոշ էի հավաքում,բայց որ հիվանդ եմ ՝էս երեք տարիա չեմ գնում»,-ասում է զրուցակիցներից մեկը:

Միջպետական մայրուղու գարնանային շուկան նույնպես պասիվ է:

Ալավերդի Անկյուն+3