Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

16 մլն-ով տուն՝ թշնամու դեմ դիմաց (տեսանյութ)

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը շարունակում է նոր թափ ստանալ Սյունիքի մարզում։

Պետության հաշվին մինչև 16մլն դրամով տուն կառուցելու հնարավորությունը ոգևորել է հատկապես Գորիսի տարածաշրջանի բնակիչներին։

Ծրագրից օգտվողների ամենաբարձր ցուցանիշը Խնձորեսկում և Քարահունջում է։ Իսկ Տեղ համայնքում թիվն օրեցօր է աճում։