Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար․Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ քննարկելով մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործնեության մասին հաղորդումը՝ նշել է, որ ազատությունից զրկված անձանց 50-ից ավելի տոկոսը կալանավորված անձինք են։ «Սա փաստում է այն մասին, և ուղիղ է փաստում, որ, ըստ էության, կալանքը կիրառվում է որպես պատժիչ գործիք, այլ ոչ որպես հանցավորության դեմ պայքարի կամ կատարած ենթադրյալ հանցանքը բացահատելուն ուղղված արդյունավետ միջոց»,- ասել է պատգամավորը։
Ա. Մինասյանն անդրադարձել է Տավուշի մարզում ընդվզումների ժամանակ կալանավորված անձանց, որոնցից երկուսի կալանավորման համար հիմք հանդիսացած փաստերն ապշեցուցիչ է համարում։ «Նրանցից մեկը՝ Արմեն Ալլավերդյան է, ում հայրը հաշմանդամ է և հաշմանդամության պատճառը 1992 թվականին պաշտպանական դիրքերում ստացած վնասվածքն է եղել։ Արմենը նաև 2020 սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը զորակոչվել և իրականացրել է իր մարտական ծառայությունը, նաև 25-օրյա վարժանքների է մասնակցել։ Գիտե՞ք Արմենին ներկայացված «մեղադրանքը» ո՞րն է։ Երկրապահ կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան մխրճվում է քաղաքացիների մեջ, և «անկողմնակալ» դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների մոտ Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին։ Ու հետաքիքիրն այն է, որ Արմենին կալանավորում են և քննիչը ներկայացնում է ոչ ավել, ոչ պակաս երկու ամիս, դատարանն էլ իբր լավություն է անում և մեկ ամիս է տալիս։ Արմեն Ալավերդյանն իր խնամքի տակ անչափահաս երեխաներ և հաշմանդամ հայր ունի, որ հայրենիքի պաշտպանության համար է ստացել էդ հաշմանդամությունը։ Ուղղակի աբսուրդ է անձին կալանքի տեսքով անազատության մեջ պահել՝ նման հիմքով»,- նշել է Ա. Մինասյանը։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support