Բացել լրահոսը Փակել լրահոսը
3 (6)
A A
Մշակույթ Հասարակություն

Ուշ միջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ․ պեղումները շարունակվում են Չեսարի պալատի տարածքում

Չեսար Օրբելյանի պալատը պեղումներից առաջ և հետո այս տեսքը ունի։

10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ /արշավախմբի ղեկավար պ․գ․․թ/ Ավետիս Գրիգորյանի  գլխավորությամբ  պեղում է իշխան Չեսար Օրբելյանի պալատն ու  կից եկեղեցու տարածաքը․ կան առաջին կարևոր արդյունքները․

Հնագիտական արշավախմբի ղեկավար պ գ թ Ավետիս Գրիգորյան

Դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են իշխանատան սյունախարիսխները, բացվել է բուխարին և թոնիրը, պատերի քանդակազարդ խորշերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող քարե ուշմիջնադարյան ձիթաճրագները։   

 

Հարակից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները, ևս տվել են հետաքրքրական նյութ՝ հայտնաբերվել են  մանկական թաղումներ։

Պեղումները շարունակվում են, աշխատանքներն իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն