Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա սահմանազատում չէ. Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի գլխավորած երթին (տեսանյութ)

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ եկել է աջակցություն հայտնելու սրբազան հոր առաջնորդած շարժմանը, որովհետև այս շարժմանը շատ կարևոր նշանակություն է տալիս, քանի որ այն մեր իրավունքների գոյաբանական պայքարի մաս է համարում։

«Սա սահմանազատում չէ, այլ անօրինակա գործընթաց, որը միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում։ Այն ամբողջությամբ խաթարում է մեր իրավունքները»,- ասել է Ա. Թաթոյանը։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը պնդում է՝ գործընթացն իրականացնող հանձնաժողովները որևէ իրավական հիմքեր չունեն։ Իսկ այն, որ միջազգային կառույցները ողջունում են գործընթացը և պնդում՝ ուրախ են, որ այն երկու երկրների միջև համաձայնագրի հիման վրա է տեղի ունենում, Արման Թաթոյանն արձագանքեց՝ ոչ մի համաձայնագիր էլ չկա։ Ըստ նրա, տեղի ունեցող սահմանագծման գործընթացը հակաօրինական է։ Արման Թաթոյանը նշեց նաև, որ նման կերպ իշխանությունները թիրախավորում են Հայ առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, ինչը պետական հիմքերի խարխլում է նշանակում։