Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (16)
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչը՝ մասամբ: