Բացել լրահոսը Փակել լրահոսը
1136769
A A
Պաշտոնական

Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

Նշվում է, որ երկկողմ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։