Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ֆերմերները դժգոհ են (տեսանյութ)

 « Հենիկ անասունը կապած,կերը տված ջանը տեղը բայց առնող չկա,առնողն էլ ուզումա հենց նենց գա նվերի տեղ վերցնի տանի » ,-ասում է ֆերմեր Վրեժ Այդինյանը:

Անցած տարվա դեկտեմբերից ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի պետական մարմինների կողմից մսավաճառների խանութներում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը: Սա, կարելի է ասել, անելանելի վիճակի է բերել ֆերմերներին: Վրեժ Այդինյանն 92թ.-ից է զբաղվում անասնապահությամբ,հիմա  մոտ 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի ու նաեւ գլխաքանակը կրճատելու նպատակ:

 «Ինչ պահանջվեց, որ ամեն ինչ բերես սպանդանոց,ամեն ինչ վատացավ, սպանդանոց չկա տարածքում, ամենաամոտիկ սպանդանոցը Օձուն կամ Վանաձոր: գործելը՝ գործումա, բայց էդ մի անասունին ես գցեմ մեքենան ,30.000 էդ մի մեքենային պետքա , ասումա՝ էդ մնացած փորոտիքի ոտք գլխի հետ գործ չունենք,դա էլ դու պետքա տեղափոխես, օրինակ հմի ես մի հատ ծախելու ունեմ,30.000 գռուզավիկին, իրանց մուծումները ու ես էլ իմ մեքենայով, որ մաքուր եղածը տեղափոխելու համար,էլ մեր օգուտը որնա,ստեղից 50 կմ Վանաձոր մի  35 կմ վանաձոր ու պլյուս դրան ժամանակը, որը որ գյուղացու համար պրոբլեմա, անասնապահի համար ճիշտ չի : Եթե էս տարածքում մի սպանդանոց լիներ, ժողովրդի համար մի քիչ թեթեւ կլիներ կամ տանում ենք, թող դրանից հետո մենք գործ չունենանք, ինքը ռեալիզացիան անի »,-ասում է Վրեժը: