Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Լքված գյուղի վերջին բնակիչները (տեսանյութ)

Օձունից Ստեփանավան  տանող ճանապարհի մի հատվածում տեղադրված ցուցանակը հուշում է,որ ասֆալտից հետո էլի բնակավայր կա,որը տանում է դեպի Հովնանաձոր գյուղ: Գյուղի անունը, ի դեպ, ճանապարհային նշանի վրա սխալ է նշված, բայց վստահ ենք , որ ճիշտ ճանապարհին ենք: Երեք կիլոմետր ճանապարհը դեպի գյուղ անցնում ենք գրեթե կես ժամում: Այստեղ խորհրդային տարիներին էլ ասֆալտ չի եղել: 

Գյուղում տնատեղեր շատ կան, բայց գրեթե բոլորը լքված ու անտեսված են: Ընդամենը 11 գործող տնտեսություն կա, յուրաքանչյուրում՝ 1-2 մարդ, ծերեր: Գյուղի 11 տներից մեկն էլ տիկին Մանուշի հայրական տունն է: Ասում են՝ ցրտաշունչ,քամոտ Հովնանաձորում անասնապահությունից բացի այլ զբաղվելիք չունեն,մեկ էլ վերջերս ինքը՝ տիկին Մանուշը սկսել է մեղվաբուծությամբ զբաղվել:

Անկյուն+3