Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ․ իշխանությունների արձագանքը. ՈԻՂԻՂ (տեսանյութ)

«Ոստիկանական բռնությունները բողոքի ակցիաների ժամանակ․ իշխանությունների արձագանքը» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Արամ Մինասյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար ✅Հասմիկ Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ ✅Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Մայիսի 27-ին բողոքի ակցիաների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ անձանց նկատմամբ բռնություններով, ուժի ապօրինի կիրառմամբ։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություն է կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ իրավապահների առանց այն էլ սովորական պահվածքը մնում է անփոփոխ։ Շարունակվում են ոչ իրավաչափ և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։