Եվրո 2024․ Բելգիա-Սլովակիա հանդիպումը՝ լուսանկարներով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբի առաջին տուրում Բելգիան մրցեց Սլովակիայի հետ: Այս խաղը, կարելի է ասել, դարձավ առաջնության առաջին անակնալը, քանի որ ֆավորիտ Բելգիան պարտվեց Սլովակիային։
Ֆրանկֆուրտում կայացած խաղի մեկնարկից 6 րոպե անց,Սլովակիան առաջ անցավ հաշվի մեջ` օգտվելով Բելգիայի ընտրանու պաշտպանների սխալից: Գոլի հեղինակ դարձավ Շրանցը: Առաջին կեսում Բելգիան մի շարք լավ հնարավորություններ ուներ հաշվի հավասարությունը վերականգնելու համար, սակայն Սլովակիան վստահ էր գործում պաշտպանությունում:
Երկրորդ կեսը մեկնարկեց Բելգիայի դիրքային առավելությամբ, բայց սլովակները կարողանում էին անթերի գործել պաշտպանությունում: Բելգիան նախաձեռնությունն իր ձեռքում էր պահում, սակայն մրցակցի դարպասը գրավել չէր հաջողվում: Բելգիան երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ չհաշվեց դրանք:
Բելգիա-Սլովակիա` 0:1: